Ապրիլի լույս 20-ի գիշերը Երկրին հսկայական աստղակերպ կմոտենա

Ապրիլի լույս 20-ի գիշերը Երկրին հսկայական աստղակերպ կմոտենա

PanARMENIAN.Net - Երկիր մոլորակին է մոտենում JO25 աստղակերպը, որի լայնությունը հասնում է կես կիլոմետրի: Ապրիլի լույս 20-ի գիշերն այն կմոտենա մոլորակին 1.8 մլն կմ հեռավորության վրա՝ դա մոտ 5 դիստանցիա է Երկրից մինչև Լուսին:

Դա վերջին 400 տարում նման տիեզերական մարմնի առաջին առավելագույն մերձեցումն է: Այդ մասին հայտնել է NASA գործակալությունը՝ նշելով, որ ավելի փոքր երկնային մարմիններ պարբերաբար անցնում են Երկրի մոտով և ավելի մոտիկից, գրում է BBC-ին:

Աստղակերպn իրական վտանգ չի ներկայացնում Երկրի համար, թեև պոտենցիալ վտանգավորների ցանկում է ընդգրկված:

Եթե այդպիսի աստղակերպը բախվեր մոլորակի հետ, մայրցամաքներից մեկն ամբողջությամբ կոչնչանար, նույնիսկ եթե աստղակերպն օվկիանոսն ընկներ, պնդում են մասնագետները: Աստղակերպն անցնելու է ռեկորդային արագությամբ՝ մոտ 33 կմ վայրկյանում, դա մոտ 120.000 կմ է ժամում:

Շնորհիվ իր փայլուն մակերեսի աստղակերպը տեսանելի կլինի Երկրից նույնիսկ փոքր աստղադիտակներով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---