ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է Իրանի հետ միջուկային գործարքի ձախողման մասին20 ապրիլի 2017 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Միջուկային ծրագրի հարցով Իրանի հետ գործարքը ձախողվել է: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը» անհաջողության է մատնված, քանի որ չի հասնում իր նպատակին՝ Իրանի ոչ միջուկային կարգավիճակին: Այն միայն հետաձգում է միջուկային պետություն դառնալու նպատակը: Այդ գործարքն անցյալի ձախողումն է, ինչը հանգեցրեց ներկայիս անխուսափելի սպառնալիքին Հյուսիսային Կորեայի կողմից»,-ասել է պետքարտուղարը: 2016-ի հունվարի 16-ին չեղարկվել են 2005-ից ի վեր Իրանի դեմ գործող միջազգային պատժամիջոցները:Պատժամիջոցները չեղարկվեցին ՄԱԳԱՏԷ-ի զեկույցի հրապարակումից հետո, որով հաստատվեց, որ Իրանը լիովին կատարում է «վեցյակի» հետ համաձայնության շրջանակում ստանձնած պարտավորությունները: Թիլերսոնը նաև կոչ է արել արձագանքել Թեհրանից բխող սպառնալիքներին: Ըստ նրա Իրանի հարցում «ռազմավարական համբերության» քաղաքականությունը կարող է ձախողված համարվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ապրիլի 19-ին Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերն ասել էր, որ ԱՄՆ գերատեսչությունը 90 օրվա ընթացքում Դոնալդ Թրամփի համար խորհուրդներ կմշակի Իրանի հետ միջուկային գործարքի վերաբերյալ: Ինքը նախագահն, ըստ Սփայսերի, կասկածներ ունի նման համաձայնագրի նպատակահարմարության առումով: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |