Փարիզյան ահաբեկչության ենթադրյալ մասնակիցը ներկայացել է ոստիկանություն21 ապրիլի 2017 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Փարիզի Ելիսեյան դաշտերում ահաբեկչության երկրորդ ենթադրյալ մասնակիցը ներկայացել է բելգիական Անտվերպենի ոստիկանություն: Ավելի վաղ Ֆրանսիայի ՆԳՆ-ն հայտնել էր, որ որոնում է այդ մարդում Բելգիայի իշխանությունների հարցումով: Իրավապահները չեն հայտնել, թե արդոյք ոստիկանություն ներկայացած անձը ճանաչում է իր մեղքը, հայտնում է BBC-ին: Կասկածյալի անունը և քաղաքացիությունը դեռ չի հրապարակվել: Չնայած, որ ծայրահեղական «Իսլամական պետությունը» Ելիսեյան դաշտում ոստիկանին սպանած տղամարդուն անվանում է բելգիացի Աբու Յուսեֆ, պատճառներ չկան կարծելու, որ նա իրոք այդ երկրի քաղաքացի է, ասել է դատախազը: Փարիզում, որտեղ ապրիլի 23-ին տեղի կունենա նախագահական ընտրությունների առաջին փուլը, ընդունվել են անվտանգության խստացված միջոցներ: Այդ մասին ապրիլի 21-ի առավոտյան հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Բերնար Կազնյովը: «Կառավարությունն ամբողջությամբ մոբիլիզացված է: Ոչինչ չպետք է խանգարի ժողովրդավարական գործընթացին մեր երկրում», -հայտարարել է նա: Փարիզի կենտրոնական Ելիսեյան դաշտեր (Champs-Élysées) պողոտայում ապրիլի 21-ին ոստիկանների վրա հարձակում է տեղի ունեցել: Reuters հաղորդմամբ, հարձակվողը դուրս է եկել մեքենայից ու Կալաշնիկովի ինքնաձիգից կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ, սպանելով մեկին ու վիրավորելով մյուսին: Հարձակվողը սպանվել է պատասխան կրակով: Ինչպես հյատնել է Ֆրանսիայի ՆԳՆ-ն, հարձակվողի ավտոմեքենան կանգ է արել ոստիկանության բաժանմունքի մոտ երեկոյան մոտ 21:00-ին: Նա դուրս է եկել մեքենայից և կրակ բացել Կալաշնիկովի ինքնաձիգից: Սպանելով ոստիկանին՝ նա փորձել է փախչել, կրակելով նաև այլ ոստիկանների ուղղությամբ: Նրանցից 2-ը վիրավորվել է: Ոտքի թեթև վիրավորում է ստացել նաև զբոսաշրջիկներից մեկը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |