«Երկիր ծիրանին» քարոզարշավը մեկնարկել է հեծանվաերթով21 ապրիլի 2017 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրությունների մասնակից «Երկիր ծիրանի» կուսակցությունն Ազատության հրապարակից հեծանվաերթով մեկնարկել է քարոզարշավը: «Մեր կարգախոսն է՝ «Մենք գալիս ենք արևի քաղաքին տալու մարդկային ջերմություն»»,- ասել է կուսակցության հիմնադիր, ընտրական ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանն ու հրապարակել է ծրագրային դրույթները, ներկայացրել թիմին: «Նրանք տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են, կայացած իրենց ոլորտներում: Շատ հաճախ ինձ հարցնում են՝ ձեր թիմում չկան հայտնի մարդիկ: Ասեմ ձեզ, որ մեր թիմում հայտնի մարդիկ իրենց ոլորտներում»,-հավելել է նա, գրում է Panorama.am-ը: Անդրադառնալով ծրագրային դրույթներին, Փոստանջյանն ասել է. «Մեծ ուշադրություն ենք դարձնելու Երևանի կենտրոնի կառուցապատման, քաղաքաշինական խնդիրներին, կանաչապատմանը, հեծանվաուղիների հատակացմանը, տրանսպորտի խնդրին, ճարտարապետության զարգացմանը, փողոցների ու բակային տարածքների բարեկարգմանը, արտաքին լուսավորությանը, մետրոլոպիտենի շինարարությանը, տրամվայի վերականգնման հարցին, աղբահանությանն ու աղբի վերամշակմանը»: Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել ընդամենը երեք քաղաքական ուժ: «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հրաժարվել էին ընտրություններին մասնակցությունից: Կարդացեք նաև՝ ԵԼՔ-ի քարոզարշավը մեկնարկել է. Կարգախոսն է «Երևա՛ն ջան, ելք կա» Հղումներ թեմայով. Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |