ՀՀ ԶՈւ շտաբի պետ. ՀՀ բանակն այսօր ավելի սպառազինված է, առաջնագիծը՝ ավելի ամուր

ՀՀ ԶՈւ շտաբի պետ. ՀՀ բանակն այսօր ավելի սպառազինված է, առաջնագիծը՝ ավելի ամուր

PanARMENIAN.Net - ՀՀ բանակն այսօր ավելի սպառազինված է, մեր առաջին գիծն ավելի ամուր է: Այս մասին ապրիլի 24-ին լրագրողներին ասել է ՀՀ զինված ուժերի շտաբի պետ Մովսես Հակոբյանը:

Նա տեղելացրել է, որ ի տարբերություն մնացած օրերի` այսօրվա ընթացքում սահմանում կրակոցների քանակը մի քիչ ավելի է եղել:

Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի նշանակմանն ու, թե ինչ ակնկալիքներ ունի նրա նշանակումից՝ Հակոբյանը նշել է. «ՀԱՊԿ-ի անդամ երկրների ստորագրած պայմանագիրը հստակ որոշում է ու մեր երկրի ներկայացուցչին այդ պաշտոնին նշանակելը ընդամենը գործառույթների իրականացումն է, և այնտեղի նշանակված որևէ մի անձ չի կարող փոփոխություն մտցնել ՀԱՊԿ-ի ծրագրերի մեջ»։

Դիտարկմանը՝ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ բանակի գումարները չեն ծառայել իրենց նպատակին, այժմ ի՞նչ փոփոխություններ են արվել բանակում՝ նախորդ տարվա ապրիլյան պատերազմից հետո, Հակոբյանը պատասխանել է . «Ձեր գնահատականը չեմ կիսում, դա ձեր գնահատականն է: Զինված ուժերի գնահատականը տալիս է գերագույն գլխավոր հրամանատարը և ինքն իր գնահատականը տվել է: Ես տվյալ հարցերով չեմ զբաղվում և հաշվառում չեմ իրականացնում՝ ով ինչքան է հարստացել և որտեղից, այդպիսի հարցերով չեմ զբաղվում։ Ինձ ավելի կարևոր հարցեր են հետաքրքրում, ես նայում եմ առաջին գծին և զորքին»:

Նա ընդգծել է, որ պատերազմից հետո շատ բան է փոխվել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---