Չինաստանի ույղուրներին արգելել են երեխաներին մահմեդական անուններ տալ

Չինաստանի ույղուրներին արգելել են երեխաներին մահմեդական անուններ տալ

PanARMENIAN.Net - Չինաստանի Սինցզյան-Ույղուրի ինքնավար շրջանի իշխանություններն անվանացանկ են կազմել՝ ներառելով այն անունները, որոնք չի կարելի տալ նորածիններին:

Արգելքի տակ են հայտնվել հիմնականում մահմեդական կրոնի հետ կապված անունները՝ Իսլամ, Ղուրան, Սադդամ, Մեքքա, գրում է Ինտերֆաքսը բրիտանական The Guardian-ի վրա հղումով:

Այդպիսի անուններով նորածինները կզրկվեն պետական առողջապահական և կրթական համակարգերից օգտվելու հնարավորությունից: Ինչպես հայտարարել է Human Rights Watch կազմակերպության չինական բաժնի տնօրեն Սոֆի Ռիչարդսոնը, նման միջոցները դավանանքի և արտահայտման ազատության իրավունքի «աղաղակող խախտում են»:

Ավելի վաղ այդ շրջանի իշխանությունները պայքար էին սկսել կրոնական ծայրահեղականության դեմ՝ արգելելով, մասնավորապես, հիջաբ կրել կանանց, իսկ տղամարդկանց՝ «ոչ տիպիկ մորուքներ»: Սինցզյանում է ապրում երկրի մոտ 23-միլիոնանոց մահմեդական համայնքի մոտ կեսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---