Կ. Կոսաչով. Կոսովոյի անկախության միակողմանի հռչակման հետեւանքները կարող են անկանխատեսելի լինել

PanARMENIAN.Net - «Կոսովոյի անկախության միակողմանի հռչակման դեպքում անմիջապես երեք նախադեպ է ստեղծվում: Առաջին հերթին, խախտվում է Հելսինքիի համաժողովի Ամփոփիչ արձանագրությունը, որի համաձայն սահմանները Եվրոպայում չեն կարող փոխվել առանց բոլոր շահագրգռված կողմերի համաձայնության: Երկրորդ հերթին, Սերբիան զրկվում է իր պետական տարածքի մի մասից»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը: Նրա խոսքերով, դա կարող է խնդիր դառնալ ԵՄ շատ պետությունների համար, որոնց կազմում են Կոսովոյի նման ինքնավարությունները. Շոտլանդիան, Կորսիկան, Բասկերի Երկիրը եւ Հյուսիսային Կիպրոսը: «Հետեւանքները կարող են անկանխատեսելի լինել: Կոսովոյի անջատումը հակասում է ՄԱԿ-ի N1244 բանաձեւին, որում արձանագրված է Սերբիայի տարածքային ամբողջականությունը: Նրա խոսքերով, ոչ Մոսկվան, ոչ Պեկինը չեն համաձայնվի դրան, մեզ անհրաժեշտ չէ որոշումը հենց դեկտեմբերի 10-ին: Հյուսիսային Կիպրոսը նման դրությունում է դեռ 1974 թվականից»,- ընդգծել է Կոսաչովը Handelsblatt թերթին տված հարցազրույցում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---