ԶԼՄ-ներ. Իսրայելի օդուժը հարվածել է Դամասկոսի օդանավակայանի մերձակայքին

ԶԼՄ-ներ. Իսրայելի օդուժը հարվածել է Դամասկոսի օդանավակայանի մերձակայքին

PanARMENIAN.Net - Իսրայելի ՌՕՈւ-ն գրոհել է օբյեկտներից մեկը Դամասկոսի միջազգային օդանավակայանում:

Հարձակման հետևանքով օդանավակայանի արվարձանում ուժեղ հրդեհ է բռնկվել: Ըստ նախնական տեղեկությունների, հարվածները հասցվել են այնտեղ տեղակայված ռազմակայանին: Հնարավոր զոհերի մասին տեղեկություններ չկան, գրում է «Կոմերսանտը» «Ալ Ալյամի» վրա հղումով:

Նշվում է, որ հարձակման ենթարկված ռազմակայանից օգտվում էին Իրանի աջակցությունը ստացող ուժերը: Նրանց մատակարարումն իրականացվում է Դամասկոս-Թեհրան օդային միջանցքով: Ըստ գործակալության աղբյուրների, հասցվել է 5 հարված:

Ապրիլի 21-ին Իսրայելն ավիահարված է հասցրել սիրիական ռազմակայանին Հոլանի բարձունքներից ոչ հեռու: Գրոհի են ենթարկվել Սիրիայի տարածքում տեղակայված 3 դիրք՝ ի պատասխան Իսրայելի կողմից վերահսկվող տարածքի հրետակոծման:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---