Շարմազանով. ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն գործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն

Շարմազանով. ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն գործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն

PanARMENIAN.Net - Կոալիցիա կազմելու շուրջ ՀՀԿ-ՀՅԴ քննարկումները գրեթե ավարտված են: Այս մասին ապրիլի 27-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն նոր համագործակցության փաստաթուղթ», - նշել է ՀՀԿ խոսնակը:

Անդրադառնալով նախարարական պորտֆելներին, Էդուարդ Շարմազանովն ասել է, որ այդ հարցը դեռ չեն քննարկել:

«Մեզ համար էականը մի քանի պորտֆել ավել կամ պակասը չէ, էականը պետության, հասարակության առջև ծառացած խնդիրների լուծման ուղիներում ընդհանուր տեսլականն ունենալն է, և քաղաքական կամքն է՝անշեղորեն գնալ բարեփոխումների ճանապարհով»,- վստահեցրել է Շարմազանովը:

2016-ին ՀՅԴ-ն Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ ստորագրել էր համագործակցության համաձայնագիր, որի արդյունքում Հայ հեղափոխական դաշնակցությունը ստացել էր 3 նախարարական, 2 մարզպետական պաշտոն։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---