The Economist. «Խոստումը» ֆիլմով ԱՄՆ մշակույթն անում է այն, ինչը չի անում քաղաքական ապարատը28 ապրիլի 2017 - 09:46 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ մշակույթն անում է այն, ինչ հրաժարվում է անել երկրի քաղաքական ապարատը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը նվիրված «Խոստումը» ֆիլմին, նման եզրահանգմում է արել հեղինակավոր The Economist պարբերականը: «Պատմական դրամա ազգային ողբերգության մասին` սա այն ֆիլմերից է, որը Հոլիվուդը սիրում է: Սակայն ավելի քան մեկ դար սցենարիստներն ու ստուդիաները երես են շրջել այս պատմությունից»,- գրում է The Economist-ը: Նշվում է, որ դեռևս 2008-ին ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման իր քարոզարշավի ընթացքում խոստացել էր ընդունել Հայոց ցեղասպանությունը, սակայն այդպես էլ արեց այդ քայլը: Պարբերականը նշում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը ևս հայերի կոտռորածը չանվանեց «ցեղասպանություն», թեև նշել է, որ սա «20-րդ դարի մեծագույն վայրագություններից մեկն է եղել»: Հանդեսն անդրադարձել է նաև այն փաստին, որ անգամ 100 տարի անց Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը: Ապրիլի 21-ից ցուցադրման դուրս եկած ֆիլմը առաջին շաբաթվա ընթացքում հավաքեց ընդամենը 4,1 մլն ԱՄՆ դոլար, ինչը պատմականորեն ցածր եկամուտ է 100 մլն դոլարանոց ֆիլմի համար: Որոշ մասնագետների կարծիքով էլ` ողջ աշխարհում ֆիլմը կհավաքի 20 մլն ԱՄՆ դոլար, ինչը ձախողում կարող է համարվել ֆիլմի համար: «Սակայն «Խոստումը» չի կարող դատվել միայն տնտեսական չափորոշիչներով, քանի որ Քըրքորյանը հետաքրքրություն չի ունեցել հետ ստանալ իր ներդրումը: Թերևս մենք չպետք է դատենք այն բացառապես գեղարվեստական չափանիշներով ևս: «Խոստումը» ստեղծվել է լույս սփռելու հաճախ անտեսվող պատմական իրողության վրա, և անգամ միջին գնահատականներով գրախոսության ու դրամարկղի միջին թվերի պարագայում էլ այն հասնում է իր նպատակին: Մեկ օր, երբ Հայոց ցեղասպանության պատմությունը պաշտոնապես վերագրվի, «Խոստումը» ֆիլմը կունենա դրանում իր դերակատարումը»,- եզրափակվում է հոդվածը: «Խոստումը» ֆիլմում նկարահանվել են օսկարակիր դերասան Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը, Շարլոտ լե Բոնը և այլք: Ֆիլմի նկարահանումները հնարավոր եղան հայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանի շնորհիվ, ով ստեղծեց Survival Pictures ընկերությունը` նպատակ ունենալով կրթել աշխարհին Հայոց ցեղասպանության թեմայով: «Խոստումը» ֆիլմի նկարահանման գործում նա ներդրեց 100 մլն ԱՄՆ դոլար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |