17 թուրք զինվոր է սպանվել Սիրիայի հյուսիում

17 թուրք զինվոր է սպանվել Սիրիայի հյուսիում

PanARMENIAN.Net - Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հետ սահմանից ոչ հեռու շարունակվում են քուրդ աշխարհազորայինների բախումները թուրքական բանակիմիջև: YPG քրդական ջոկատները հայտնել են Աֆրինում 17 թուրք զինվորի ոչնչացման մասին:

YPG աղբյուրը հայտարարել է, որ 17 թուրք զինվոր է սպանվել, ևս 3-ը՝ վիրավորվել: YPG նաև ոչնչացրել է թուրքական բանակի զրահափոխադրիչ, հայտնում է ՌԻԱ Նովոստին քրդական Firat գործակալության վրա հղումով:

Ըստ աղբյուրի, դա տեղի է ունեցել քրդական Աֆրին շրջանի Ռաքո և Շիյե գյուղերի մոտ:

Ավելի վաղ քրդերը հայտարարել էին Թել Աբյադ քաղաքի մոտ թուրքական տանկ, զարահափոխադրիչ ու ռադարով մեքենա ոչնչացնելու մասին:

Բախումները քուրդ աշխարհազորայիննրի և թուրքական բանակի միջև թեժացան ապրիլի 25-ին, երբ թուրքական ավիացիան հարվածներ հասցրեց քրդերի դիրքերին Սիրիայի հյուսիսում և Իրաքում: Թուրքիան համարում է, որ քուրդ աշխարհազորայինները կապված են Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ: Թուրքիայի հարվածների հետևանքով 70 քուրդ մարտիկ է զոհվել: Ընդ որում, հենց քրդական խմբավորումներն են միջազգային կոալիցիայի հետ համատեղ պայքարում սիրիական Տաբկա և Ռաքքա քաղաքների ԻՊ գրոհայիններից ազատագրելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---