Freedom House. Հայաստանի մամուլը «ոչ ազատ» է![]() 28 ապրիլի 2017 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատություն 2017» ամենամյա զեկույցը: Զեկույցում Հայաստանի մամուլը գնահատվում է որպես «ոչ ազատ»: Այս ցուցանիշով Հայաստանը 63 միավորով աշխարհում զբաղեցում է 137-րդ տեղը` 200 երկրի շարքում: 2016-ի զեկույցի համաձայն՝ Հայաստանը մամուլի ազատության տեսանկյունից դասվում էր «Ոչ ազատ» երկրների շարքին, աշխարհի 199 երկրների ցանկում զբաղեցնելով 139-րդ հորիզոնականը։ Մամուլի առումով «ոչ ազատ» է նաև Թուրքիան, որը 163-րդ տեղում է, Իրանը և Ադրբեջանը կիսում են 190-րդ տեղը: ԱՄՆ-ն ցանկում 33-րդ տեղում է, առաջատարներն են՝ Նորվեգիան, Հոլանդիան, Շվեդիան, Բելգիան, Դանիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգը, Անդորրան և Ֆինլանդիան: Տարածաշրջանում առաջատարը Վրաստանն է՝ «մասամբ ազատ» մամուլով: Ընդհանուր առմամբ, Հայաստանը «մասնակի ազատ» երկիր է գնահատվում, իսկ համացանցի ազատության մասով սահմանված է որպես «ազատ» երկիր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |