Freedom House. Հայաստանի մամուլը «ոչ ազատ» է

Freedom House.  Հայաստանի մամուլը «ոչ ազատ» է

PanARMENIAN.Net - Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատություն 2017» ամենամյա զեկույցը:

Զեկույցում Հայաստանի մամուլը գնահատվում է որպես «ոչ ազատ»: Այս ցուցանիշով Հայաստանը 63 միավորով աշխարհում զբաղեցում է 137-րդ տեղը` 200 երկրի շարքում:

2016-ի զեկույցի համաձայն՝ Հայաստանը մամուլի ազատության տեսանկյունից դասվում էր «Ոչ ազատ» երկրների շարքին, աշխարհի 199 երկրների ցանկում զբաղեցնելով 139-րդ հորիզոնականը։

Մամուլի առումով «ոչ ազատ» է նաև Թուրքիան, որը 163-րդ տեղում է, Իրանը և Ադրբեջանը կիսում են 190-րդ տեղը: ԱՄՆ-ն ցանկում 33-րդ տեղում է, առաջատարներն են՝ Նորվեգիան, Հոլանդիան, Շվեդիան, Բելգիան, Դանիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգը, Անդորրան և Ֆինլանդիան:

Տարածաշրջանում առաջատարը Վրաստանն է՝ «մասամբ ազատ» մամուլով:

Ընդհանուր առմամբ, Հայաստանը «մասնակի ազատ» երկիր է գնահատվում, իսկ համացանցի ազատության մասով սահմանված է որպես «ազատ» երկիր:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---