Փոխնախարար. Լեռնամերձ գյուղն ամբողջությամբ ապահովվել է արևային էներգիայով

Փոխնախարար. Լեռնամերձ գյուղն ամբողջությամբ ապահովվել է արևային էներգիայով

PanARMENIAN.Net - Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն ավելացել է 5.3 %-ով։ Այս մասին ապրիլի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն ու մանրամասնել, որ ավելացել է նաև դրա արտահանումը, հատկապես՝ դեպի Վրաստան:

«Առաջին երեք ամսում դեպի Վրաստան արտահանել ենք 60մլն Կ/Վ էլէներգիա: Ապրիլի վերջին սրան կավելանա ևս 40 մլն Կ/Վ, այնինչ նխորդ տարի նույն ժամանակահատվածում այդ թիվը 0 էր»,- նշեց Հարությունյանը:

Բացի այդ, փոխնախարարը նշեց, որ մոտակա ժամանակահատվածում էներգակիրների սակագնի նվազեցում չի սպասվում:

2016 թվականին ՀՀ-ում եղել է և էլեկտրաէներգիայի, և գազի սակագնի նվազեցում:

Հարությունյանը իրենց գերատեսչության 6 ամսվա աշխատանքի գլխավոր ձեռքբերումներից է համարում արևային էներգիայով մատակարարվողԼեռնամերձ գյուղումգրանցված արդյունքները. «Այս գյուղում մարդիկ պահանջում էին, որ ունենան գազ, մենք հաշվարկներ արեցինք և ներդրումը ահռելի մեծ էր։ Որոշեցինք արևային էներգիայով նրանց գյուղը մատակարարել: Ներդրումը նախնական 3 անգամ պակաս ստացվեց, իսկ էներգիան արդյունքում մարդկանց հասավ անվճար: Սկզբում մարդիկ մեզ չէին հավատում, գալիս էին առանց ամաչելու հարցնում, թե որտե՞ղ եք մեզ ուզում «քցել», բայց հիմա արդեն արդյունքը ակնհայտ է», – նշեց փոխնախարարը:

Հարությունյանը նաև հայտարարեց, որ 55Մ/Վ արևային էլեկտրակայան կառուցելու համար ներդրողների մրցույթի մասին, որը մեկնարկել է հենց ապրիլի 28-ին.

«Մրցույթի առաջին փուլում նախարարությունը կընտրի ներդրողներին: Այս ամենի արդյունքում մենք կունենանք ռեկորդային սակագին, որը ռեկորդային կլինի ամբողջ աշխարհի համար: Թե որքան ենք նախատեսում, չեմ ասի, որպեսզի ներդրողները հաշվարկներ չանեն, բայց այն բոլոր մեր իմացած գներից էժան է լինելու»,- նշեց փոխնախարարը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---