Մահչուփյան. Թուրքիայում մահապատիժ մտցնելն ու Արևմուտքից հեռանալը ձեռնտու է երկրի ղեկավարությանը

Մահչուփյան. Թուրքիայում մահապատիժ մտցնելն ու Արևմուտքից հեռանալը ձեռնտու է երկրի ղեկավարությանը

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի նախկին գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյաննանդրադարձել է Թուրքիայում մահապատիժը մտցնելու Էրդողանի հայտարարություններին։

Մահչուփյանն իր հրապարակման մեջ շեշտել է, թե մահապատժի թեման Թուրքիայի քաղաքականության ամենադրամատիկ և միևնույն ժամանակ ամենահեգնական թեմաներից է։ Նա հիշեցրել է, որ տարիներ առաջ մահապատժի դեմ ակտիվ հանդես եկած «Արդարություն և զարգացում» կուսակցությունն այսօր մահապատժի կիրառման ամենամոլի կողմնակիցն է դարձել։

«Երբ մահապատիժը մտցվի, կարող ենք փաստել Թուրքիան Արևմուտքից կհեռանա։ Այդ քայլի արդյունքում Թուրքիայի Եվրոպայի խորհրդից դուրս կհայտնվի և անորոշ ժամանակաշրջանում կսկի տապակվել իր յուղի մեջ։ Այս պարագայում ցանկացած այլ երկրի հետ հարաբերություններում Թուրքիան թույլ է լինելու, իսկ ներքաղաքական լարվածությունը դժվարությամբ է հաղթահարելու։

Եթե այս ամենը հայտնի է, ապա իշխանություններն ինչո՞ւ են ուզում մտցնել մահապատիժը։ Երևի դրա բերած «օգուտ»-ի համար։ Եվրոպան Թուրքիայից կհեռանա և Թուրքիային մոնիթորինգ անող չի լինի և իշխանությունների ձեռքերն արդեն ազատ կլինեն ամեն ոլորտում»,- գրել է Մահչուփյանը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է վերականգնել երկրում մահապատիժը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---