Վրաստանի բնակչությունը մեկ տարում նվազել է 0.1%-ով

Վրաստանի բնակչությունը մեկ տարում նվազել է 0.1%-ով

PanARMENIAN.Net - 2017-ի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բնակչությունը 3.718.200 է, ինչը 0.1%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Այդ մասին հայտնել է երկրի Ազգային վիճակագրական ծառայությունը:

«Բնակչության քանակի նվազման վրա ազդել են 2016թ. բնական աճի ցուցանիշները և արտաքին միգրացիայի բացասական սալդոն»,-ասվում է ծառայության հաղորդագրության մեջ:

2017-ի սկզբի տվյալներով, բնակչության 57.2% ապրում է քաղաքներում, 42.8% -ը՝ գյուղական վայրերում: Թբիլիսիի բնակչությունը 1 տարում ավելացել է 0.14% -ով՝ կազմելով 1.114.600 մարդ, որը Վրաստանի բնակչության 30 տոկսոն է:

2016-ին միգրացիոն սալդոյի բացասական ցուցանիշը՝ տարբերությոնը ժամանողների և մեկնողների միջև, կազմել է 8.100 մարդ: Վրաստանից մեկնել է 98.300 մարդ, ինչը 2.4% ավելի է նախորդ տարվանից: Միևնույն ժամանակ ժամանողների թիվը նվազել է 2.5% -ով՝ կազմելով 90.200 մարդ:

Վրաստանի քաղաքացիները հիմնականում մեկնում են աշխատանք որոնելու և այդ երկրների առաջին տասնյակը հետևյալն է՝ ՌԴ, Հունաստան, Թուրքիա, Իտալիա, Գերմանիա, ԱՄՆ, Իսպանիա, Ֆրանսիա, Ուկրաինա, Ադրբեջան: Փորձագետները չեն բացառում, որ ԵՄ երկրների հետ վիզային ռեժիմի չեղարկումը, որն ուժի մեջ մտավ 2017-ի մարտի 28-ից, կարղ է զգալիորեն խթանել արտագաղթը Վրաստանից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---