ԱՄԷ իշխանություններն ուզում են այսբերգներ բերել երկրի ափերի մոտ

ԱՄԷ իշխանություններն ուզում են այսբերգներ բերել  երկրի ափերի մոտ

PanARMENIAN.Net - Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել են, որ Ֆուջեյրա էմիրության ափերի մոտ կարող են Անտարկտիկայից բերված սառցաժայռեր հայտնվել, որոնք որպես քաղցրահամ ջրի աղբյուր կծառայեն տարածաշրջանում:

Դա կարող է զգալիորեն փոխել կլիմայական պայմանները տարածաշրջանում, քանի որ սառցաժայռերից փչող սառը օդը կարող է հանգեցնել տեղումների ավելացման, գրում է ՌԻԱ Նովոստին Arabian Business պարբերականի վրա հղումով:

Բացի այդ, սառցաժայռերի հալոցքը, ըստ ծրագրի, կհանգեցնի նրան, որ քաղցրահամ ջուրը կլցվի ծովը, ինչը կնպաստի բնապահպանական բալանսի և կենսաբազմազանության վերականգնմանը:

Սառցալեռները նաև դիտարժան կլինեն զբոսաշրջիկների համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---