ԶԼՄ-ներ. Սիրիայում փախստականների ճամբարի վրա հարձակման արդյունքում 46 զոհ կա 3 մայիսի 2017 - 11:01 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» ահաբեկիչները մայիսի 2-ին գրոհել են սիրիական Ռաջմ էս Սալիբի բնակավայրը Սիրիայի հյուսիս-արևելքում, որտեղ փախստականների ճամբարն է գտնվում: Ինչպես հայտնել է The Daily Star-ը, հարձակման արդյունքում 46 մարդ է սպանվել, այդ թվում «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» 15 քուրդ մարտիկի: Մյուս զոհերը խաղաղ բնակիչներ են, հիմնականում կանայք և երեխաներ: Տասնյակ մարդիկ վիրավորվել են: Քրդերի ռազմական ներկայացուցիչ Ռիդոր Հալիլը հայտարարել է, որ հարձակմանը մասնակցել են մահապարտ ահաբեկիչները, որոնք պայթեցրել են իրենց պահակակետի մոտ: Հետո ահաբեկիչները ներխուժել են փախստականների ճամբար, որտեղ հաշվեհարդար են տեսել անզեն մարդկանց հետ: Նրանց հաջողվել է պատանդ վերցնել մի խումբ մարդկանց և հեռանալ հանցանքի վայրից: Ըստ քուրդ ակտիվիստ Իսամ Ամինի, Ռաջմ էս Սալբիի ճամբարում են հավաքվում փախստականներ Ռաքքայից և Դեր Զորից, որտեղ այժմ մարտական գործողություններ են գնում, և իրաքյան Մոսուլից, հայտնում է ՏԱՍՍ-ը: Մինչ այդ «Իսլամական պետության» գրոհայինները Սիրիայում հարձակվել են փախստականների շարասյան վրա, Էլ Հոուփ ճամբարից ոչ հեռու: Առնվազն 25 մարդ սպանելով, ևս 100-ը վիրավորվել է: Սիրիայում 15 պաշարված գոտի կա, որտեղ գրեթե 700.000 մարդ, որից 300.000-ը, ըստ գնահատականների, երեխաներ են, շարունակում են պաշարման մեջ մնալ: Մոտավորապես 5 միլիոն մարդ, այդ թվում՝ 2 միլիոն երեխա, ապրում է մարդասիրական օգնությունը տեղ հասցնելու առումով ծայրահեղ դժվար հասանելի վայրերում՝ կռիվների, վտանգների և սահմանափակ հասանելիության պատճառով: Վերջին շրջանում «Իսլամական պետությունը» կորցնում է Սիրիայում և Իրաքում իր վերահսկած տարածքների մեծ մասը: Սիրիայում ներկայում նրանք վերահսկում են խոշոր քաղաքներից միայն Ռաքքան: Իրաքի Մոսուլ քաղաքում իսլամիստների վերահսկողության տակ մնացել է միայն մի փոքր հատված: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |