Օդեսայում Ավետիք Իսահակյանին նվիրված հուշատախտակ է բացվել 4 մայիսի 2017 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի վերջում ուկրաինական Օդեսայում տեղի է ունեցել հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը: Հուշատախտակը տեղադրվել է Բունինի փողոցի թիվ 24 տան պատին, որտեղ մի ժամանակ ապրել է մեծ հայ բանաստեղծը: Հուշատախտակի տեղադրման նախաձեռնողն է Օդեսայի մշակութային հիմնադրամ ՀԿ-ն: Ավետիք Իսահակյանն ապրել է Օդեսայում 1898-ին: Նա Ուկրաինա էր աքսորվել որպես ցարական միապետության դեմ պայքարող «Ընդհատակյա հեղափոխական կազմակերպոււթյունների» անդամ: Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թ. հոկտեմբերի 7-ին Ալեքսանդրապոլ գավառի Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի անունը՝ Իսահակյան: 1897-ին լույս է տեսել Իսահակյանի բանաստեղծությունների առաջին` «Երգեր ու վերքեր» ժողովածուն: Այս և հետագա ժողովածուներում («Բանաստեղծություններ», 1903, «Հայրենի աղբյուրից», 1920, «Ալագյազի մանիներ», 1945) քնարական շնչով ու փիլիսոփայական խոհականությամբ գերիշխում են սերն ու կարոտը («Դարդս լացեք, սարի սմբուլ», «Սիրեցի, յարս տարան», «Էս ճամփեն ոլոր-մոլոր»), մայրական սիրո թեման («Մայրիկիս», «Դարդս սրտիս, աղքատ ու խեղճ»): Գրել է հայրենասիրական, ազատասիրական բանաստեղծություններ և պոեմներ, որոնք «Հայդուկի երգեր» խորագրով և Հայ-գուսան ստորագրությամբ տպագրվել են «Դրոշակ» (Ժնև) ամսաթերթում: Իսահակյանի ստեղծագործություններում ժողովրդի կենսական խնդիրները սերտորեն առնչվել են դարաշրջանի բարդ ու հակասական երևույթներին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |