Ջիվան Գասպարյանը համերգ կտա Պետերբուրգում 4 մայիսի 2017 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Դուդուկի մեծ վարպետ Ջիվան Գասպարյանը մայիսի 12-ին համերգով հանդես կգա Սանկտ Պետերբուրգի Լենսովետի անվան մշակույթի պալատում: Համերգի կազմակերպիչները նշում են, որ Ջիվան Գասպարյանը երաժշտության կենդանի լեգենդ է, «որի ստեղծագործությունները սիրված են միլիոնավոր մարդկանց կողմից, իսկ դուդուկը տասնամյակներ շարունակ թովում և գրավում է իր մեղեդիներով»: «Հայաստանում Ջիվան Գասպարյանն իրավամբ համարվում է հայ ժողովրդի երաժշտական ժառանգության պահապանը: Այդ հանճարեղ մարդու շնորհիվ աշխարհին հասու դարձավ հայկական երաժշտությունը: Դուդուկի ցնցող մեղեդիները սկսեցին հնչել ոչ միայն ժողովրդական և փողային համույթներում, այլ նաև ջազում, ռոքում, սիմֆոնիկ ստեղծոգործություններում»,-ասվում է համերգի կազմակերպիչների հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Ջիվան Գասպարյանը 70 տարի է դուդուկ է նվագում. «Նա ստեղծում է եզակի հնչեղություն, որը չի ջնջվում հիշողությունից»: 2017-ի ապրիլին Ջիվան Գասպարյանը Մոսկվայի Կրեմլի պետական պալատում«Հնչող կտավները» նախագծի շրջանակումներկայացրել է Հովհաննես Այվազովսկու կտավները՝ ուղեկցելով ցուցադրությունն իր կատարումներով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |