Պետերբուրգի նահանգապետը հարգել է Ցեղասպանության զոհերի հիշատակը

Պետերբուրգի նահանգապետը հարգել է Ցեղասպանության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Երևանում գտնվող Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին:

Պատվիրակությունը Հայաստանում է գտնվում Երևանում Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում:

Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին և կարևորել արդեն լավ ավանդույթ դարձած Երևանում Սանկտ Պետերբուրգի, իսկ Սանկտ Պետերբուրգում Երևանի օրեր անցկացնելու գաղափարը, որը, նախագահի համոզմամբ, օգտակար ու արդյունավետ հարթակ է երկու քաղաքների միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցերի քննարկման համար:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ ՌԴ տարածաշրջանների հետ համագործակցությունը հայ-ռուսական դինամիկ զարգացող միջպետական հարաբերությունների կարևորագույն բաղկացուցիչն է:

Նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և բարձր գնահատել Սանկտ Պետերբուրգի ու Երևանի միջև ձևավորված հարաբերությունների մակարդակը, որի հիմքում, ըստ նրա, հատկապես վերջին տարիներին բազմաթիվ ոլորտներում երկկողմ ջանքերով իրականացված աշխատանքի արդյունքն է, այդ թվում՝ ապրանքաշրջանառության որոշակի աճը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկկողմ փոխգործակցությունը զարգացնելու հնարավորություններն ու հեռանկարը:Սանկտ Պետերբուրգի նահանգապետը և հանդիպմանը ներկա Երևանի քաղաքապետը պատրաստակամություն են հայտնել հետևողականորեն շարունակելու երկու քաղաքների միջև հարաբերությունների զարգացման ու խորացման ուղղությամբ աշխատանքը:

Երևանում Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում կանցկացվեն տարբեր միջոցառումներ:

Ընթերցեք նաև. Հայտնի Billy’s Band ջազ խումբը համերգ կտա Հյուսիսային պողոտայում

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---