Հայտնի Billy’s Band ջազ խումբը համերգ կտա Հյուսիսային պողոտայում

Հայտնի Billy’s Band ջազ խումբը համերգ կտա Հյուսիսային պողոտայում

PanARMENIAN.Net - Հայտնի Billy’s Band ջազ խումբը մայիսի 5-ի երեկոյան համերգ կտա Հյուսիսային պողոտայում: Համերգը կանցնի Երևանում Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում:

Համերգի սկիզբը 19:30-ին է:

Billy’s Band-ը հայտնի երաժշտական խումբ է Սանկտ Պետերբուրգից, որը կատարում է բլյուզ, սվինգ, ջազ և ռոք: Խումբը հիմնվել է 2001-ին, հիմնադիրներն են Բիլլի Նովիկը և Անդրեյ Ռեզնիկովը: Խումբն ունի 5 ստուդիայում ձայնագրված և 3 համրեգային ալբոմ, 3 սինգլ և մի քանի ժողովածու: Բացի այդ, խումբը մասնակցել է ԱՄՆ և Կանադայի խոշորագույն ջազ փառատոներին:

2016-ից խմբի կազմում են Բիլլի Նովիկը (կոնտրաբաս, վոկալ, դաշնամուր), Անդրեյ «Ռիժիկ» Ռեզնիկովը (կիթառներ,հարվածայիններ, ոռնոց) և Միխայիլ Ժիդկիխը (սաքսոֆոն, դաշնամուր, պերկուսիա): Երաժիշտները բնութագրում են իրենց ոճը որպես «ռոմանտիկ ալկոջազ»:

Billy’s Band-ը ռուսական ամենահայտնի խմբերից է, որը դասվում է DIY (Do It Yourself) մոդելին՝ թիմն ինքն է ձայնագրում և ձևավորում ալբոմները, զբաղվում գովազդով, կազմակերպում համերգներն ու շրջագայությունները և չի կնքում ոչ մի պայմանագիր պրոդյուսերի կամ ձայնագրող ընկերության հետ:

Երևանում Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում կանցկացվեն տարբեր միջոցառումներ:

Ընթերցեք նաև. Երևանում կբացվի «Անցած դարաշրջանի դիմանկարը» լուսանկարչական ցուցահանդեսը

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---