Մայր Աթոռը հնգյակի ընտանիքին բնակարան կնվիրի![]() 5 մայիսի 2017 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Մայր աթոռ Սբ Էջմիածինը Երևանում ծնված հնգյակի ընտանիքին 4-սենյականոց բնակարան կնվիրաբերի։ Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: «Բնակարանի գտնվելու վայրը քննարկվում է ընտանիքի հետ», - տեղեկացրեց Մելիքյանը: Երևանում մայիսի լույս 3-ի գիշերը՝ ժամը 04։00-ին, հնգյակ է ծնվել: Աննան, Թեհմինեն, Ռոզին, Լիլիթը և Արան ծնվել են Մեծամորում բնակվող Կարապետյանների ընտանիքում: Երեխաները լույս աշխարհ են եկել 600, 820, 840, 840 և 880 գրամ քաշով։ Ծննդօգնության գծով տնօրեն Անդրանիկ Պողոսյանը շտապ բժշկական ցուցումով կեսարյան հատման ճանապարհով կնոջը ծննդալուծել է հղիության 28 շաբաթական ժամկետում։ Կարդացեք նաև՝ Նորածին հնգյակի վիճակը կայուն է. Երկուսին նախապատրաստում են ինքնուրույն շնչառությանը Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |