Մոգերինի. ԵՄ-ն շուտով կհայտարարի Ուկրաինայի հետ վիզային ռեժիմի պարզեցման մասին

Մոգերինի. ԵՄ-ն շուտով կհայտարարի Ուկրաինայի հետ վիզային ռեժիմի պարզեցման մասին

PanARMENIAN.Net - Եվրամիությունը մի քանի օրից կհայտարարի Ուկրաինայի հետ վիզային ռեժիմի պարզեցման մասին: Այդ մասին մայիսի 9-ին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության գծով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ՄԱԿ ԱԽ նիստում:

«Մենք չենք ճանաչում և երբեք չենք ճանաչի ՌԴ կողմից Ղրիմի ապօրինի բռնակցումը»,-ասել է Մոգերինին՝ հավելելով, որ ԵՄ-ն կշարունակի աշխատել Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման ուղղությամբ, գրում է Deutsche Welle-ն:

Մարտի 2-ին ԵՄ անդամ երկրների դեսպանները հավանություն են տվել Ուկրաինայի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման վերաբերյալ ոչ պաշտոնական համաձայնագրին: Եվրախորհրդարանը սատարեց այդ որոշմանը: ԵՄ և Ուկրաինայի միջև առանց մուտքի արտոնագրերի ռեժիմն ուշի մեջ կմտնի ԵՄ պաշտոնական ամսագրում համապատասխան փաստաթղթի հրապարակումից 20 օր անց:

Ուկրաինայի քաղաքացիները կկարողանան ԵՄ մուտք գործել ամեն 180 օրը մեկ 90 օրով՝ գործարար և զբոսաշրջային նպատակներով, ինչպես նաև ընտանեկան գործերով: Առանց վիզայի ռեժիմը աշխատանքի իրավունք ԵՄ երկրներում Ուկրաինայի քաղաքացիներին չի տա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---