Ստամբուլում դատում են երկու ոստիկանի, ովքեր տեղյակ էին Հրանտ Դինքի սպանության նախապատրաստության մասին10 նոյեմբերի 2007 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Թուրքական ոստիկանության երկու սպա մեղադրվում են քամահրական վերաբերմունքի մեջ Հրանտ Դինքի ծրագրվող սպանության մասին տեղեկատվության նկատմամբ: Տրապիզոնի դատախազի խոսքերով, նրանք գիտեին սպանության նախապատրաստման մասին, սակայն միջոցներ չեն ձեռնարկել հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագրի սպանությունը կանխելու համար: Ոստիկանության երկու սպաները տեղափոխվել են Տրապիզոն հուլիսին եւ եթե մեղավոր ճանաչեվն, նրանց 6 ամսից 2 տարվա ազատազրկում է սպառնում: Դատախազության հայտարարությունում ասվում է, որ նախապատրաստվող մահափորձի մասին տեղեկատվությունը չի ուղարկվել Ստամբուլ: Քննիչները, ովքեր հետաքննում էին անվտանգության ծառայությունների առնչությունը հանցագործությանը, չորս ոստիկանների էին կասկածում, սակայն միայն երկուսի նկատմամբ է քրեական գործ հարուցվել: Ավելի վաղ դատարանը որոշում էր կայացրել, որ ոստիկանության պետեր Ռամազան Ակույուրեկն ու Ռեշադ Ալթայը, ինչպես նաեւ վեց այլ ոստիկաններ չպետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, հաղորդում է Doğan News Agency-ն:Հիշեցնենք, որ Հրանտ Դինքն սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին «Ակոս» թերթի գրասենյակի մոտ 17-ամյա ազգայնամոլ Օգյուն Սամասթի կողմից: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ Միրզոյան․ Կա պատմական պահ` վերջնականացնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը Նա այդ մասին ասել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում Հայրիկյանը հացադուլ է հայտարարել «Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն»,–ասել է նա Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» |