National Geographic-ի լրագրողին և թարգմանչին կարտաքսեն Թուրքիայից

National Geographic-ի լրագրողին և թարգմանչին կարտաքսեն Թուրքիայից

PanARMENIAN.Net - Մայիսի 8-ին Թուրքիայի հարավարևելյան Բաթման նահանգի Հասանքեյֆ շրջանում բերման է ենթարկվել National Geographic-ի ֆրանսիացի լրագրող Մաթիաս Դեպարդիոնը: Դեպարդիոնը ֆոտոռեպորտաժ էր պատրաստում Բաթմանի Հասանքեյֆ հինավուրց քարանձավային քաղաքի վերաբերյալ, որը ներկայումս ոչնչացման վտանգի տակ է:

Բերման է ենթարկվել նաև նաև լրագրողի թարգմանիչը: Նրանք մեղադրվում են սոցմեդիայում Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) օգտին քարոզչություն անելու մեջ, թուրքական Mynet-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Հարցաքնությունից հետո Դեպարդիոնի գործը փոխանցել են դատարան, որն էլ արտաքսելու մասին որոշում է կայացրել:

Ավելի վաղ նույն մեղադրանքով Թուրքիայից արտաքսվեց իտալացի լրագրող Գաբրիելե Դել Գրանդեն: Վերջինս Թուրքիայի Հաթայ նահանգ էր մեկնել` Սիրիայի քաղաքացիական պատերազմի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ծագման մասին իր նոր գրքի համար որոշ նյութեր պատրաստելու նպատակով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---