Գլխավոր բժիշկ. Հնգյակից տղայի վիճակը հարաբերական կայուն է13 մայիսի 2017 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակից տղայի վիճակը շարունակում է ծանր մնալ: Մայիսի լույս 13-ի գիշերը նրա վիճակը մի փոքր վատացել էր, PanARMENIAN.Net ին հայտնեց «Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը: Մայիսի 10-ից տղայի վիճակում որոշակի կայունացման միտումներ կան: «Գիշերը մի փոքր վատացում կար, կարողացանք կայունացնել վիճակը, այժմ հարաբերական կայուն է: Փոքրիկի համար արվում է անհրաժեշտ ամեն ինչը», - ասաց բժիշկը: ՀՀ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը տեղեկացրեց, որ երկու աղջկա վիճակը կայուն է մնում՝ դրական դինամիկայով: «Երկու երեխաներն էլ նորմալ վիճակում են: Կրծքի կաթ են շարունակում ստանալ. 13-15 միլիգրամ՝ 3 ժամը մեկ, օրը 8 անգամ: Իսկ տղայի վիճակը մտահոգիչ է», - ասաց նեոնատոլոգը: Տղան գտնվում է «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում, աղջիկներից մեկը՝ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում, մյուսը՝ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում: Մայիսի 7-ին Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում մահացել է հնգյակից ևս մեկ նորածին՝ ամենափոքր քաշով աղջիկը: Նախորդ օրը՝ մայիսի 6-ին, մահացել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժվող նորածին աղջիկը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |