Երևանում ու մարզերում անձրև է սպասվում. Հնարավոր է կարկուտ

Երևանում ու մարզերում անձրև է սպասվում. Հնարավոր է կարկուտ

PanARMENIAN.Net - Մայիսի 15-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության շրջանների զգալի մասում, 16-19-ը երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

ԱԻՆ հիդրոմետ ծառայության հաղորդմամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում:

Օդի ջերմաստիճանը 15-ին կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:

Երևանում ևս մայիսի 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում:

Մայիսի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---