Երևանում ծնված եռյակի վիճակը կայուն է. Շնչառական խնդիրներ ունեն![]() 15 մայիսի 2017 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 13-ին Երևանի Հանրապետական ծննդատանը ծնված երեխաների վիճակը կայուն ծանր է: Մայիսի 12-ի լույս 13-ի գիշերը Արագածոտնի մարզի բնակիչ Հերմինե Տերտերյանին շտապ տեղափոխել էին Երևան։ Նրա մոտ գրանցվել է վաղաժամ ծննդաբերություն, կատարվել է կեսարյան հատում։ Ծնված եռյակի մոտ եղել է շնչահեղձության վտանգ։ «Ծնվել է 2 աղջիկ և մեկ տղա` 1350, 1500 և 1720 գ քաշով։ Նրանք անհաս են ծնվել և խիստ հսկողության տակ են, շնչառության հետ կապված խնդիրներ ունեն, թթվածնի պակաս կա նրանց մոտ»,- PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՀ առողջապանության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը: Կարդացեք նաև՝ Հնգյակից երկու աղջկա վիճակը կայուն է, վատացում չկա Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |