Թուրքիայում զբոսաշրջության ոլորտը 29% անկում է գրանցել

Թուրքիայում զբոսաշրջության ոլորտը 29% անկում է գրանցել

PanARMENIAN.Net - Ռուս-թուրքական ճգնաժամի արդյունքում Թուրքիայում 2016-ին զբոսաշրջության ոլորտը գրանցել է 29% անկում. երկիր այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է մոտ 10 մլն-ով: Այս մասին Թուրքիայի ներքին գործերի նախարարության ներկայացրած տվյալներին հղումով հաղորդում է թուրքական Haberturk.com կայքը:

Նշվում է, որ 2016-ին Թուրքիա է այցելել 24.7 մլն զբոսաշրջիկ, մինչդեռ 2015-ին այդ թիվը հասնում էր 34.6 մլն-ի:

Բացդի այդ, 18.294 օտարերկրացու տարբեր դրդապատճառներով թույլ չի տրվել մուտք գործել Թուրքիա:

Կայքը նկատում է, որ Թուրքիայի զբոսաշրջության վրա էականորեն ազդել է ռուս-թուրքական ճգնաժամը:

Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել էր ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։ Սակայն անցյալ տարվա ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---