Ավագանու ընտրությունների ցուցակները հրապարակվել են![]() 16 մայիսի 2017 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Ընտրական օրենսդրության համաձայն` սկանավորվել և հրապարակվել են մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները: Ցուցակները տեղադրված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: ՀՀ ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն` այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն` - ընտրություններին մասնակցող կուսակցության լիազոր ներկայացուցիչը, ավագանու անդամի թեկնածուն, - վստահված անձը, - համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը, - քվեարկությանը չմասնակցած այն ընտրողը, որի տվյալների դիմաց ընտրողների ցուցակում առկա է ստորագրություն` քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ: Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել մինչև մայիսի 17-ը` ժամը 11.00-ն: Նախնական արդյունքների համաձայն, ընտրություններին մասնակցած ուժերից ԵԼՔ-ը ստացել է 21%, «Երկիր ծիրանին»՝ 7,75%, ՀՀԿ-ն՝ 71.25%: Վերջնական արդյունքները կամփոփվեն քվեարկության 7-րդ օրը: Կարդացեք նաև՝ ԵԼՔ-ը՝ ընտրությունների մասին. Համատարած ընտրակաշառքներ, իրավապահների անգործություն Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |