«Լենդուտա» արհեստի ու արվեստի փառատոն՝ Գյումրիում

«Լենդուտա» արհեստի ու արվեստի փառատոն՝ Գյումրիում

PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ին Գյումրի քաղաքում տեղի կունենա «Լենդուտա» խորագրով արհեստի ու արվեստի փառատոնը: Այս մասին լրագրողներին հայտնել է Գյումրու Berlin Art Hotel-ի տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը:

«Փառատոնը կազմակերպվում է հուլիսին, քանի որ Գյումրի քաղաքը հենց այդ ժամանակ է ամենից շատ այցելվում զբոսաշրջիկների կողմից: Իսկ «Լենդուտան» վերցված է «Անտիկյան» ցուցասրահում բացած Արարատ Սարգսյանի Գյումրին պատկերող «Լենդուտա» ցուցադրության անվանումից, ինչը վերջինս վերցրել է Վենետիկ քաղաքը պատկերող միջազգային հայտնի «Վենդուտա» նկարչության փառատոնից: Նպատակն է սեր արթնացնել դեպի քաղաքը», - նշել է նա:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը նշել է, որ այդ փառատոնի նպատակն է զբոսաշրջության կայուն զարգացման միջոցով նպաստել Գյումրի քաղաքի տնտեսական զարգացմանը և ներդրումների ներգրավմանը, գրում է Aysor.am-ը:

Գյումրիում է անցկացվում նաև ամենամյա միջազգային «Վերածնունդ» փառատոնը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---