ԵԼՔ-ը բոյկոտել է նախագահի ելույթն ԱԺ առաջին նիստում

ԵԼՔ-ը բոյկոտել է  նախագահի ելույթն ԱԺ առաջին նիստում

PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված 6-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստին ելույթով հանդես է եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ելույթի ընթացքում ԵԼՔ դաշինքի պատգամավորները դահլիճում չեն եղել:

Դաշինքի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը հայտնեց PanARMENIAN.Net ին, որ ԵԼՔ-ի պատգամավորները նախագահի ելույթից հետո կվերադառնան և ներկա կգտնվեն ԱԺ առաջին նիստին:

Մայիսի 18-ին Ազգային ժողովը կստանձնի իր լիազորությունները, միաժամանակ, նախորդ գումարման ԱԺ լիազորությունների ժամկետը կավարտվի հենց նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանի բացման պահին:

Ըստ կանոնակարգի, առաջին նիստը կգումարվի պատգամավորների 2/3-րդ առկայության, այսինքն՝ քվորում ապահովելու պարագայում, և այն կվարի պատգամավորներից ամենատարիքովը:

Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը հրաժարական կտա նաև կառավարությունը:

Նորընտիր ԱԺ-ն կունենա 105 պատգամավոր՝ 58-ը ՀՀԿ-ից, 31-ը՝ «Ծառուկյան» դաշինքից, 9-ը՝ «Ելք» դաշինքից, 7-ը՝ ՀՅԴ կուսակցությունից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---