Էրդողան. Թուրքիան Ղարաբաղի հարցում միշտ լինելու է Ադրբեջանի կողքին

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի ուրախությունը Թուրքիայի ուրախությունն է, իսկ նրա վիշտը մեր վիշտն է: Պատմական գործընթացները ժամանակին կիսել են Ադրբեջանն ու Թուրքիան, եւ մեր միջեւ սահման էր: Իսկ այսօր մեր առջեւ հսկայական հնարավորություններ են բացվել եւ մենք պետք է դրանք օգտագործենք: Վերջին 15 տարիները ցույց են տվել, որ ոչինչ չի կարող մեզ կանգնեցնել: Մեր ապագայի ճարտարապետները հենց մենք ենք»,- Բաքվում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:



Նրա խոսքերով, ԱՄՆ-ում Ջորջ Բուշի հետ բանակցություններին նա բարձրացրել է Ադրբեջանի տարածքների բռնազավթման հարցը, որը հանդսիանում ամենակարեւոր ընդհանուր խնդիրներից մեկը: «Դա անարդարություն է եւ աշխարհը չպետք է փակի աչքերը: Սակայն աշխարհը լռում է: ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը հանձն են առել խնդրի կարգավորումը, սակայն օկուպանտի հասցեին ոչ մի քննադատություն չի հնչում: Մենք միայն խորհուրդներ ենք լսում: Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հարցում միշտ եղել է եւ լինելու է Ադրբեջանի կողքին»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---