Ամենավտանգավոր սոցցանցն առողջության համար հայտնի է![]() 20 մայիսի 2017 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Փորձագետները եկել են այն եզրակցության, որ մարդու առողջության համար առավել վտանգավոր է լուսանկարների և տեսանյութերի փոխանակման համար ստեղծված Instagram սոցցանցը: Մայիսի 19-ին Հանրային առողջության թագավորական ընկերակցությունը և Հանուն երիտասարդների առողջության շարժումը զեկույց են հրապարակել՝ նվիրված երիտասարդների առողջության վրա սոցիալական մեդիաների բացասական ազդեցությանը: Ընդհանուր առմամբ հետազոտությանը մասնակցել է 1479 մարդ, որոնց տարիքը 14-24 տարեկան է: Երիտասարդները պատասխանել են նախընտրած սոցցանցերի մասին հարցերին: Կամավորները պետք է գնահատեին դրանք ըստ հետևյալ ցուցանիշների. «տագնապ», «միայնություն», «դեպրեսիա», «արտաքին իմիջի ստեղծում»: Ընդամենը եղել է 14 ցուցանիշ: Դիտարկվել են YouTube-ը, Instagram-ը, Snapchat-ը, Facebook-ն ու Twitter-ը, գրում է Naked Scienc-ը BBC-ի վրա հղումով: Հարցումը ցույց է տվել, որ առավել մեծ վտանգ է ներկայացնում Instagram սոցցանցը, որի ակտիվ օգտագործման դեպքում տագնապի, չկայացած լինելու զգացողություն է առաջանում, խանգարվում է քունը: Instagram-ը բացասական գնահատականներ է ստացել 7 ցուցանիշով: Երկրորդ տեղում Snapchat-ն է: Գիտնականները ուղիղ կապ են տեսնում այստեղ, քանի որ 2 ռեսուրսն էլ պատկերների հետ է կապված, ինչը ստիպում է մարդուն անլիարժեք զգալ իրեն այլոց մարդկանց լուսանկարները դիտելով: Twitter-ն ու Facebook-ն այդքան մեծ վնաս չեն տալիս, թեև նույնպես կարող են խանգարել հոգեական հավասարակշռությունը: Իսկ ահա YouTube-ն «ամենադրական» ռեսուրսն է ճանաչվել. այն լավ գնահատականներ է ստացել 9 կետով, թեև չի նպաստում հանգիստ քնին: Կարելի է ասել, որ հեղինակները հիմնականում բացասաբար են տրամադրված սոցցանցերի հանդեպ: Ավելի վաղ հետազոտողների մեկ այլ խումբ եկել էր այն եզրակացության, որ սոցցանցերի հաճախակի օգտագործումն ավելացնում է սոցիալական մեկուսացման սուբյեկտիվ ապրումների ռիսկը: Instagram Stories-ը սեփական ֆիլտրերը կունենա սելֆիի համար Snapchat-ի նմանությամբ: 8 սկզբնական ֆիլտրերը «դեմքի համար» աշխատում են ճիշտ այնպես, ինչպես Snapchat-ում, և թույլ են տալիս ավելացնել կոալայի վիրտուալ ականջներ, «բուսաբանական» ակնոցներ, թիթեռնիկի թագ, կնճռոտ կամ հակառակը՝ հարթ դիմահարդարում իր և ընկերների համար լուսանկարներում կամ տեսանյութերում: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |