Ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը` մշակույթի նախարարի խորհրդական23 մայիսի 2017 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը /Մրո/ նշանակվել է նախարարի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Այս մասին տեղեկացնում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: Նորանշանակ խորհրդականին նախարարության աշխատակազմին է ներկայացրել մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը: «Մեծ ակնկալիք ունեմ և վստահ եմ, որ նա շատ արագ կկանոնակարգի ոլորտը, որտեղ ամենամոտ ապագայում մենք կարձանագրենք նոր հաջողություններ ու ձեռքբերումներ»,- ասել է Ամիրյանը: Արսեն Գրիգորյանը նախարարի խորհրդականի պաշտոնում հասարակական հիմունքներով կկանոնակարգի ազգագրական երգ-երաժշտության ոլորտը: «Մենք պետք է հստակ տարբերակենք՝ ինչը պետք է պահել, պահպանել ու հանրահռչակել: Մենք աշխարհին պետք է ներկայանանք մեր լավագույն արժեքներով, խմբերով ու անհատներով: Ամեն զուռնա նվագող չէ, որ հայ ազգային երաժշտություն է մատուցում, նույնն էլ վերաբերում է դուդուկին, երգին, պարին: Տարազ կրող ամեն խումբ չէ, որ ազգային տարազ է ներկայացնում և Հայկական պետությունը դրսում ներկայացնելու իրավունք ունի: Այս ամենը կանոնակարգելու կարիք կա»,- ասել է Գրիգորյանը: Արսեն Գրիգորյանը ծնվել է 1968թ., Սիրիայի Ղամիշլի քաղաքում: 1988-ից աշակերտել է նաև Հայրիկ Մուրադյանին և երգել «Ակունք» ազգագրական երգի-պարի համույթում: 2004-ին նրան շնորհվել է ՀՀ քաղաքացիություն: Արսեն Գրիգորյանը հիմնել է «Հայ երգասաններ» մեներգիչների խումբը, «ՄՐՐՈ» հայ ազգային երգարվեստի կենտրոնը: Համերգներով հանդես է եկել Հայաստանում ու արտասահմանում: 2013-ին հիմնել է «Գութան» ազգային երգի-պարի փառատոնը: Թողարկել է բազմաթիվ սկավառակներ, տեսահոլովակներ, արժանացել մրցանակների, պարգևատրվել մեդալներով: 2008-ին նրան շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում Կիրանց-Ոսկեպար ճանապարհը կրկին փակ է․ Մտահոգությունները պահպանվում են Գյուղացիներին ամենաշատը մտահոգում է կամրջի հատվածը Mutuari, Lolik և SilkSwap. Նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ում Հանդիպման ընթացքում հայտարարվել է նաև Ցերեբրում Վիրտուալ Երևանի նոր նախագծի մեկնարկը ՔԿ․ Երևանում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է սառը զենք կրելու կասկածանքով Նրանց մոտ հայտնաբերվել է սառը զենքի նմանվող առարկա՝ մեկական ծալովի դանակ |