ՊՆ պաշտոնյա. ՌԴ-ից սպառազինության մատակարարումը ՀՀ չի ուշանում23 մայիսի 2017 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Ռուսական սպառազինության մատակարարումը Հայաստան իրականացվում է առանց ուշացումների: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը՝ ներկայացնելով Ռուսաստանից Հայաստան սպառազինության ներկրման վարկային համաձայնագրի մանրամասները: Ըստ նրա՝ Հայաստան-Ռուսաստան $200 մլն միջպետական վարկի շրջանակներում նույնիսկ որոշ զինատեսակների մատակարարումը կատարվում է ժամանակից շուտ, գրում է Aysor.am-ը: Այվազյանն ընդգծել է՝ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը տեղի է ունենում ինչպես միջպետական վարկի, այնպես էլ՝ երկկողմ համագործակցության շրջանակներում։ 2015-ին Հայաստանն ու Ռուսաստանը կնքեցին վարկային պայմանագիր, որի համաձայն Մոսկվան պետք է $200 մլն վարկ է տրամադրել՝ սպառազինության ձեռքբերման համար: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը 2016-ի սեպտեմբերին տեղեկացրել է, որ վարկի շրջանակում սպառազինության մատակարարումը Հայաստան սկսվել է։ Համաձայնագրի շրջանակում Հայաստանը ձեռք է բերում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, Իգլա-Ս դյուրակիր ԶՀՀ, ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համալիրներ, 9Մ113Մ «Կոնկուրս» հակատանկային կառավարվող հրթիռներ, Թռչող սարքերի պասիվ տեղորոշման «Ավտոբազա-Մ» համալիրներ, «Տիգր» զրահամեքենաներ, կապի միջոցներ, ավտոտեխնիկա, սակրավորային և ինժեներական սարքավորումներ: Ձեռքբերված սպառազինության մի մասը ցուցադրվել է սեպտեմբերի 21-ին կայացած զորահանդեսի ընթացքում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունեմ Նա նաև ասել է, որ երկքաղաքացի է և երբևէ դա չի թաքցրել Ալմաթիում մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը Մինչ հանդիպումը Միրզոյանին և Բայրամովին առանձին ընդունել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն Կոնջորյան. Չի ստացվելու զավթել իշխանությունը, անկախ նրանից՝ ինչ տեսքով կգան՝ մի օր փողկապով, մի օր վեղարով Նա ասել է, որ իրենք ժողովրդի տված մանդատով ձևավորված մեծասմանություն են ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները շեշտել են սահմանազատման գործընթացում Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերին |