Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն23 մայիսի 2017 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Այդ հարցը քննարկվել է Վրաստանի ՊՆ ղեկավար Լևան Իզորիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանդիպմանը Թբիլիսիում: Զորավարժությունները կանցկացվեն հունիսի 4-14-ը Վրաստանում: Զորավարժություններին կմասնակցեն հատուկ նշանակության ուժերը, գրում է «Վզգլյադը» ՊՆ պաշտպանական գերատեսչության վրա հղումով: Անդրադարձ է եղել երկկողմ գործակցության զարգացմանը, ինչպես նաև եռակողմ ձևաչափի զարգացմանը Թուրքիայի մասնակցությամբ: Քննարկվել է նաև երեք երկրների պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպման հարցը: «Եռակողմ ձևաչափով գործակցության դինամիկան շատ դրական է զարգանում»,-հայտարարել է Վրաստանի ՊՆ ղեկավարը: Ադրբեջանի ՊՆ ղեկավարի այցը տեղի է ունցել մայիսի 22-ին, իսկ մայիսի 23-ին Թբիլիսի է այցելել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, նախատեսված է նաև Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |