ԶԼՄ-ներ. Սիրիայում սպանվել է ԻՊ պարագլուխներից մեկը

ԶԼՄ-ներ. Սիրիայում սպանվել է ԻՊ պարագլուխներից մեկը

PanARMENIAN.Net - Սիրիայի բանակը ոչնչացրել է ահաբեկչական «Իսլամական պետության» պարագլուխներից մեկին, որը պատասխանատու էր մարտական գործողությունների համար: Այդ մասին հայտնել է Reuters-ը սիրիական հեռուստատեսության վրա հղումով:

Ըստ տեղեկատվության, Աբու Մուսաբ ալ Մասրին սպանվել է Հալեպ գավառում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մայիսի 8-ին հայտնի դարձավ, որ Աֆղանստանում սպանվել է ԻՊ պարագլուխներից մեկը: Աֆղանստանում ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման ղեկավարներից մեկը՝ Աբդուլ Հասիբը, սպանվել է աֆղան և ամերիկացի զինվորների հարձակման արդյունքում: 2016-ի դեկտեմբերին Սիրիայում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ավիահարվածի հետևանքով սպանվել է «Իսլամական պետության» պարագլուխներից մեկը: Գրոհը տեղի է ունեցել դեկտեմբերի 26-ին: Աբու Ջանդալ ալ Քուվայթին սպանվել է Տաբկա ջրամբարի մոտ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---