«Փյունիկ» ակումբը նոր սեփականատեր ունի 3 հունիսի 2017 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Երևանի «Փյունիկ» ֆուտբոլայի ակումբը նոր սեփականատեր ունի: Ակումբի արդեն նախկին նախագահ Ռաֆիկ Հայրապետյանն իր լիազորությունը փոխանցել Արթուր Սողոմոնյանին: «Վերջապես հայտնվեց մի մարդ, ով կարող է շարունակել մեր սկսած գործը: Կասկած չունեմ, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը կհասնի նորանոր հաջողությունների», - ասել է Հայրապետյանը, գրում է Ա1+-ը: Այն հարցին, թե ինչու Հայրապետյան ընտանիքը հրաժարվել է իր կողմից հիմնած ակումբից, վերջինս պատասխանել է. «Մենք ոչ մեկին նվեր չենք անում: Այս գործարքը նրա համար տեղի ունեցավ, որպեսզի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը եւ իր ընտանիքի անդամները կապ չունենան որեւէ ակումբի հետ: Այս պահին նպատակահարմար ենք համարում ակումբը հանձնել պարոն Սողոմոնյանին, քանի որ վստահում ենք իրեն ու համոզված ենք, որ նա կկարողանա արժանիորեն տնօրինել այն: Իսկ թե ինչու չենք վաճառել ակումբի գույքը, դա ուղղակի ներքին պայմանավորվածություն է», պարզաբանել է Ռաֆիկ Հայրապետյանը: «Փյունիկը» պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է Երևանում, որը հանդես է գալիս Հայաստանի բարձրագույն խմբում։ Ակումբը հիմնադրվել է 1992 թվականին, Երևան քաղաքում «Արմենիկում» Երևան անվանբ 2001 թվականին վերանվանվել է «Փյունիկ» Երևան: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |