Սերբիան կշրջափակի՞ Կոսովոն, եթե երկրամասը միակողմանի կարգով անկախություն հռչակի28 նոյեմբերի 2007 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Կոսովոյի ապագան չի կարող որոշվել միակողմանի կարգով երկրամասի ալբանական մեծամասնության եւ նրա արեւմտյան կողմնակիցների կողմից: Այդ մասին հայտարարել է Սերբիայի վարչապետ Վոիսլավ Կոշտունիցան: Նրա խոսքերով, երկրամասի ճակատագիրը կարող է որոշել միայն Միավորված ազգերի կազմակերպությունը: «Սերբիայի համար անընդունելի է միայն Անվտանգության Խորհրդի որոշումը»,- հայտարերել է Սերբիայի վարչապետը: Կոշտունիցան մերժել է նաեւ Կոսովոյի շուրջ բանակցություններն ավարտելու վերջնաժամկետը` դեկտեմբերի 10-ը: Մինչդեռ Կոսովոյի կարգավիճակի շուրջ Ավստրիայում ընթացող բանակցություններում ալբանացի ներկայացուցիչները մերժել են մանրակրկիտ սերբական առաջարկությունները Սերբիայի կազմում լիակատար ինքնավարության մասին: Բարձրաստիճան սերբ ներկայացուցիչը հայտարարել է, որ Բելգրադը ցանկացած միջոցի կդիմի` բացառությամբ տանկերի կիրառումից, այդ թվում, եթե ալբանական մեծամասնությունը հռչակի երկրամասի անկախությունը, որն իրավաբանորեն Սերբիայի մաս է կազմում: Սերբական պատվիրակության չնշված ներկայացուցիչը հայտարարել է «Ասոշիեյթիդ պրես» գործակալությանը, որ Սերբիան կդադարեցնի էլեկտրաէներգիայի առաքումը եւ կշրջափակի երկրամասը, եթե նրա առաջնորդները միակողմանի կարգով անկախություն հռչակեն: Բանակցություններն Ավստրիայում անցնում են Եվրամիության, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպես ակնկալվում է, չորեքշաբթի քննարկումները կշարունակվեն եւ կողմերը պետք է իրենց եզրակացությունները ներկայացնեն, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |