Երևանում ու ՀՀ մի շարք մարզերում երկրաշարժ է զգացվել․ Էպիկենտրոնը Վրաստանում էր

Երևանում ու ՀՀ մի շարք մարզերում երկրաշարժ է զգացվել․ Էպիկենտրոնը Վրաստանում էր

PanARMENIAN.Net - Վանաձորում ու Լոռիի մարզի մի շարք քաղաքներում ժամը 22։30-ի սահմաններում երկրաշարժի ցնցումներ են զգացվել։ PanARMENIAN.Net ի ընթերցողների փոխանցմամբ, ցնցումները զգացվել են նաև Երևանում, Դիլիջանում, Հրազդանում, Իջևանում, Կոտայքի մարզում, Ապարանում, Նոյեմբերյանում և այլուր:

ՀՀ ԱԻՆ փոխանցմամբ, ժամը 22:25-ին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 41.37 աստիճան ու արևելյան երկայնության 45.76 աստիճան աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտի, Աղստաֆա քաղաքից 28 կմ հյուսիս-արեւելք), օջախի 12 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում 4-5 բալ, Երևան, Գյումրիում ու Վանաձորում 3 բալ ուժգնությամբ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---