«Անթրաշ, չստիկով, սիգարետը` բերանին». Վարչապետը՝ օդանավակայանի տաքսիստների մասին![]() 8 հունիսի 2017 - 12:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետն անդրադարձել է տաքսիստների մատուցած ծառայություններին և մասնավորապես արտաքին տեսքին։ «Անթրաշ, «չստիկով», սիգարետը բերանին, Երևանյան լիճը Սևանա լճի տեղ ցույց տվող»,- Կարապետյանն այսպես է նկարագրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություն մատուցող վարորդներին: Նրա խոսքով, մատուցվող ծառայությունները չեն համապատասխանում պահանջներին։ Նա հանձնարարել է տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը մեկշաբաթյա ժամկետում «Զվարթնոց» օդանավակայանում իրականացնել պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ խնդիրները լուծելու համար: Վարչապետը նաև դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` նշելով, որ հարկավոր է կոշտ քայլեր ձեռնարկել։ «Ձեզնից ակնկալում ենք շատ կոշտ քայլեր: 20-30 հազար դրամով տանում են Մալաթիա-Սեբաստիայով պտտում, բերում Երևանյան լիճ՝ որպես Սևանա լիճ»,- նշել է Կարապետյանը, մեջբերում է Նովոստի Արմենիան: Վլադիմիր Գասպարյանն էլ իր հերթին նշել է, որ տարիներ շարունակ այդ խնդիրը բարձրացվում է, այդ ոլորտում կատարվում է աշխատանք։ «Մենք չենք կարողանում հասնել նրան, որ կասկածելի անցյալ ունեցող, ծանր հանցագործություններով դատապարտված, նարկոդիսպանսերում հաշվառված անձինք չստանան լիցենզիա: Այդ հարցը առաջացնում է լուրջ անհանգստություն: Մաքրել ենք հոգեկան խնդիրներ ունեցող անձանց ցուցակները, բայց նրանք կրկին լիցենզիաներ են ստանում», - նշել է Գասպարյանը: Վարչապետը առաջարկել է երթուղային գիծ մշակել «Զվարթնոց» օդանավակայանից դեպի քաղաք։ Կառավարության ապրիլի 20-ի նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ճանապարահաշինության ու միասնական ցանցի վերաբերյալ մի քանի հանձնարարական է տվել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |