Սթինգը 2017-ի աշնանը համերգ կտա Մոսկվայում

Սթինգը 2017-ի աշնանը համերգ կտա Մոսկվայում

PanARMENIAN.Net - Անգլիացի երաժիշտ, The Police խմբի նախկին մենակատար, «Գրեմմիի» 16-ակի մրցանակակիր և տասնյակ այլ պարգևների դափնեկիր Սթինգը համերգով հանդես կգա Մոսկվայում: Համերգը կկայանա հոկտեմբերի 3-ին «Օլիմպիյսկի» մարզահամալիրում: Տոմսերի վաճառքը մեկնարկում է հունիսի 13-ին:

Համերգի կազմակերպիչն է Իլդար Բակեևի Ildar Bakeev Entertainment ընկերությունը:

Մոսկովյան համերգում կհնչեն ոչ միայն նոր երգեր, Սթինգը կկատարի նաև The Police-ի հիթերը, ինչպես նաև իր հայտնի երգերը որպես մենակատար իր երգացանկից, հայտնում է rollingstone.ru-ն:

Սթինգին կնվագակցեն թմբկահար Ջոշ Ֆրիզը և կիթառահար Ռուֆուս Միլլերը: Համերգի հատուկ հյուրը կլինի Սթինգի որդին՝ Fiction Plane ռոք խմբի առաջատար և կիթառահար Ջո Սամները:

Վերջին 13 տարում առաջին անգամ Սթինգն իսկական ռոք ձայնագրություն է արել, իսկ սկավառակի ամենավառ համարներից մեկը Պրինցի հիշատակին նվիրված «50.000» բալադն է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---