Հեծանվավազք Երևանում՝ նվիրված առանց ծխախոտի համաշխարհային օրվան

Հեծանվավազք Երևանում՝ նվիրված առանց ծխախոտի համաշխարհային օրվան

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակը հունիսի 10-ին Երևանում հեծանվավազք էր կազմակերպել՝ առանց ծխախոտի համաշխարհային օրվան նվիրված։

Հեծանվավազքը մեկնարկել է Ազատության հրապարակից, իսկ վազքուղին նախատեսված էր անցնել Հանրապետության հրապարակով Երևանի քաղաքապետարանի կողքով դեպի Մարզահամերգային համալիր: Այն ուղեկցում էին «Վելոքլաբ» ակումբի հրահանգիչ մասնագետները: Մասնակիցները կրում էին սաղավարտներ և օրվա խորագրով սպորտային շապիկներ։

ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ նման միջոցառումները սովորաբար անցկացվում են նրա համար, որպեսզի ևս մեկ անգամ ուշադրության դարձվի խնդրին և դրական իմիջ ձևավորվի առողջ ապրելակերպի նկատմամբ, գրում է Panorama.am-ը:

Ամեն տարի մայիսի 31-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է որպես Համաշխարհային օր առանց ծխախոտի:

Կրադացեք նաև՝Ծխել չի կարելի թարգել. Ինչպիսին է ծխախոտի հայկական շուկան ու ով կշահի ծխելու սահմանափակումից

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---