Նոր ճոպանուղին կարող է Երևանի բարձրադիր հատվածները կապել Կենտրոնին

Նոր ճոպանուղին կարող է Երևանի բարձրադիր հատվածները կապել Կենտրոնին

PanARMENIAN.Net - «Երևաննախագիծ» ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի պատվերով, աշխատում է մայրաքաղաքում նոր ճոպանուղի կառուցելու նախագծի վրա: Ծրագրի նպատակն է քաղաքի կենտրոնը միացնել այլ համայնքների՝ Քանաքեռ-Զեյթուն, Նորք-Մարաշ, Նոր Նորք, Արաբկիր կամ Աջափնյակ վարչական շրջանների հետ:

«Լինելու է տրանսպորտային միջոց և ոչ թե ֆունիկուլյոր, որը միացնելու է երկու վարչական շրջան: Նոր ճոպանուղին ծրագրում ենք, որ լուծի տրանսպորտային խնդիր, ասենք, Նոր Նորքը միացնի Կենտրոնի հետ», - ասել է «Երևաննախագիծ» ընկերության տնօրեն Սիրեկան Օհանյանը, հաղորդում է Aysor.am-ը:

Նա տեղեկացրել է, որ այս պահին համագործակցում են Լիոնի քաղաքապետարանի ու քաղաքաշինական գործակալության հետ՝ ծրագիրն ավելի ռեալ դարձնելու, այն հարստացնելու և հնարավոր ներդրողներ գտնելու ուղղությամբ։ Բացի այդ, Օհանյանի խոսքով, քաղաքապետարանի հանձնարարությամբ իրենք աշխատում են ֆրանսիական MDP Urban Concept մասնագիտացված ընկերության հետ համատեղ, որն օգնում է տեխնիկական առաջադրանքներն հասկանալու համար:

«Հետագայում պետք է արդեն հասկանանք, թե ինչ միջոցներով պետք է դա կառուցենք, որովհետև բավականին լուրջ միջոցներ են նախատեսվելու, իսկ քաղաքն այդ միջոցները չունի», - ասել է Օհանյանը:

Ավելի վաղ Երևանում ներդրումային դաշտի ակտիվացմանն ու զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի և IDeA հիմնադրամի («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») տնօրեն Էդգար Մանուկյանի հանդիպման ժամանակ:

Մասնավորապես ներկայացվել են հիմնադրամի կողմից մշակված զբոսաշրջության զարգացմանն ուղղված` Երևանում նոր ճոպանուղու կառուցման, Հաղթանակ զբոսայգու վերակառուցման, ինչպես նաև Էրեբունի պատմահնագիտական արգելոցի զարգացման ներդրումային ծրագրերի առաջարկները:

Կարդացեք նաև՝ IDeA-ն առաջարկում է Երևանում նոր ճոպանուղի կառուցել

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---