Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների հայցադիմումը

Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների հայցադիմումը

PanARMENIAN.Net - ՀՀ սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով տուժողների իրավահաջորդների հայցը: Այդ մասին ասվում է Սահմանդրական դատարանի պաշտոնակնա կայքէջում:

2015-ի հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունեց իր կատարած հանցանքը:Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանը 2016-ի օգոստոսի 23-ի նիստում մեղավոր է ճանաչել Պերմյակովին և որոշում է կայացրել նրան դատապարտել ցմահ ազատազրկման։

Դիմումի գործով դատաքննությունը նախատեսված է սկսել 2017թ. հոկտեմբերի 3-ին, ժամը 10.00-ին: Գործի դատաքննությունը պետք է անցկացվի գրավոր ընթացակարգով: Գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ է ներգրավվել ՀՀ ազգային ժողովը:

Դիմողները ՍԴ են դիմել՝ խնդրելով որոշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ պրիմ 1 հոդվածի` առաջին ատյանի դատարանի դատական ակտերի բողոքարկումը, ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, այնքանով, որքանով այն զրկում է անձին քրեական դատավարության կարգով ներկայացված քաղաքացիական հայցադիմումն ընդունելուց հրաժարվելու վերաբերյալ կայացված դատարանի որոշումը բողոքարկելու հնարավորությունից, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին (Դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը և Արդար դատաքննության իրավունքը) հակասող և անվավեր: Այդ մասին «Փաստինֆո»-ին է հայտնել տուժողների իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանի, Անահիտ Կոշտոյանի, Անդրանիկ Պողոսյանի, Նարինե Պողոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը:

ՍԴ ներկայացված հայցադիմումն, ըստ Կիվիրյանի, վերաբերում է վնասի հատուցման մասին քաղաքացիական հայցի վերաբերյալ օրենսդրական դրույթին: Փաստաբանը հիշեցրել է, որ առաջին ատյանի դատարան քաղաքացիական հայց է ներկայացրել՝ փոխհատուցում պահանջելով Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների համար՝ 50.000-ական եվրո յուրքանչյուր սպանված մեծահասակի համար և 100.000-ական եվրո 2 երեխայի համար: Սակայն, ըստ Կիվիրյանի, առաջին ատյանի դատարանը մերժել է վարույթ ընդունել հայցը: Մյուս ատյանների դատարանները ևս հայցը չեն ընդունել:

Ուստի, ըստ փաստաբանի, դիմել են ՍԴ օրենսդրական նորմի մասով՝ պահանջելով այն հակասահմանդրական ճանաչել:

Մայիսի 18-ին տեղի է ունեցել Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով ցմահ ազատազրկման դատապարտված ՌԴ զինծառայող Վալերի Պերմյակովի արտահանձնումը Ռուսաստան:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---