ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է ավանդական աջակցությունը ՀԱՖՆ-ին16 հունիսի 2017 - 15:32 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ստեղծագործական խմբի հետ՝ ամփոփելու 2016-2017թթ. համերգաշրջանի գործունեությունը և՛ միջազգային բեմում, և՛ տարբեր փառատոների շրջանակում արձանագրած նվաճումները: Նվագախբի և գլխավոր գործընկերոջ միջև ավանդույթ դարձած հանդիպումն իր ձևաչափով դարձյալ եղել է անմիջական: Քննարկվել են և՛ աշխատանքային ընթացիկ, և՛ մասնագիտական թեմաներից մինչև առօրյա հարցեր՝ նոր ակնկալիքների և ձեռքբերումների սպասումով: Վերջին տարիներին ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, հանդես է եկել Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Դանիայի, Լեհաստանի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Լիբանանի, Ռուսաստանի և այլ երկրների մեծ բեմերում ու հեղինակավոր փառատոների շրջանակներում: 2016-2017թթ. համերգաշրջանում նվագախմբի համերգաշարը եղել է խիտ՝ լի հիշարժան իրադարձություններով. նվագախումբը հանդես է եկել սիմֆոնիկ,կամերային համերգներով և մասնակցել է միջազգային փառատոների: Առավել առանձնահատուկ է եղել սեպտեմբերին կազմակերպված՝ Արցախի Ակախության 25-ամյակիննվիրված համերգը: Համերգաշրջանը հետաքրքիր է եղել նաև յուրահատուկ նորարարությամբ. «Շելկունչիկ»-ի բոլորովին նոր՝ 3D ձևաչափի ներկայացմամբ, որը թերևս առաջինն էր ոչ միայն մեր երկրում, այլև ամբողջ աշխարհում: «Ձեր քրտնաջան աշխատանքի արդյունքն ակնհայտ է. ունեք կատարողական բարձր արվեստ և ոչ թե պարզապես ստեղծագործում եք, այլ ձևավորում եք ճաշակ և կրթում սերունդներ: Ուրախ եմ տարիների մեր համագործակցության և այդ գործընթացին որոշակիորեն մասնակցություն ունենալու համար: Շարունակեք նույն ոգով ու եռանդով»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նվագախմբի անդամների հետ զրույցի ընթացքում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Արդեն շուրջ ութ տարի է, ինչ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ամուր կանգնած է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողքին՝ որպես գլխավոր գործընկեր: Այս համագործակցության շնորհիվ նվագախումբն այսօր, հասնելով կատարողական բարձր մակարդակի, հնարավորություն ունի բուռն գործունեություն ծավալելու ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |