Թուրքիան առևտրի ազատ գոտի կստեղծի Նախիջևանի հետ19 հունիսի 2017 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհատ Զեյբեկչին հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայի և Նախիջևանի միջև առևտրի ազատ գոտի կստեղծվի: Նախարարն այդ հայտարարությունն արել է Կարսում՝ նշելով, որ առևտրի հարթակ կստեղծվի, որի օգնությամբ Նախիջևանից Թուրքիա և հակառակ ուղղությամբ առանց հարկային տուրքերի մոտ 100 մլն դոլարի ապրանքաշրջանառություն կկատարվի: Նախարարը նշել է, որ Թուրքիայի և Նախիջևանի միջև առևտուրն այնպես կիրականացվի, ինչպես, օրինակ, երկու թուրքական քաղաքների միջև, հայտնում է Haqqin.az-ը թուրքական Haberler-ի վրա հղումով: Թուրք նախարարը հավելել է նաև, որ նախատեսվում է ակտիվացնել սահմանամերձ բիզնես նախագծերը Իրանի և Վրաստանի հետ: 1921-ի մարտի 16-ին Խորհրդային Ռուսաստանը և Թուրքիան Մոսկվայում կնքեցին պայմանագիր, ըստ որի Նախիջևանը հանձնվում էր Խորհրդային Ադրբեջանի խնամակալությանը։ 20-րդ դարի սկզբին հայերը կազմում էին Նախիջևանի գավառի 42 տոկոսը։ Այս տարածաշրջանը Ադրբեջանին միացնելուց հետո նրանց քանակը սկսեց արագընթաց կերպով նվազել։ 1987-ին Ջուղայում ապրում էր միայն մեկ հայուհի, իսկ շուտով բոլոր հայերը աքսորվեցին Նախիջևանի տարածաշրջանից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |