Երևանի արտաքին գովազդը կկանոնակագրվի նոր ձևաչափով![]() 20 հունիսի 2017 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է մայրաքաղաքի հանրային վայրերում գովազդային նյութերը նպատակահարմար վայրում տեղադրելու խնդրին: «Վերջին օրերին սոցցանցերում հաճախակի ենք հանդիպում արտաքին գովազդի հետ կապված մեր համաքաղաքացիների դժգոհությանը: Ակնհայտ է, որ մայրաքաղաքին նոր լուծումներ են անհրաժեշտ, այլապես մի քանի տարի հետո շենքերի վրա անկանոն փակցված գովազդների պատճառով շենքերի իրական, ոճական լուծումներն ընդհանրապես չեն երևա: Յուրաքանչյուր շենքի համար անհրաժեշտ է մշակել գովազդների փակցման հստակ տեղերը, չափերն ու տեսակը, որպեսզի յուրաքանչյուր կազմակերպություն կամ անհատ այդ շենքում գործունեություն սկսելուց առաջ իմանա, թե տվյալ հասցեում գովազդի ինչ տեսակ է թույլատրելի: Խոսքս առաջին հերթին վերաբերում է պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերին: Բացի այդ, անթույլատրելի է, երբ ավագանու որոշմամբ որևէ շենքի վրա հուշատախտակ է տեղադրվում և որոշ ժամանակ անց դրա հարևանությամբ հայտնվում են ինչ-որ գովազդներ, այն էլ այնպիսի բազմությամբ, որ հուշատախտակը հազիվ է նկատվում: Ըստ այդմ, գույքագրեք այն հասցեները, որտեղ նկատվել են շենքերի և շինությունների ճակատային հատվածների, կամարանցումների, կիսանկուղային հարկերի արտաքին տեսքը գովազդներով անհարկի, ոչ սահմանված կարգով ծանրաբեռնելու դեպքեր և համապատասխան քայլեր ձեռնարկեք», - ընդգծել է Մարգարյանը: Նա աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը, ինչպես նաև Երևան քաղաքի գլխավոր դիզայներին հանձնարարել է մշակել մայրաքաղաքի արտաքին գովազդի կանոնակարգման նոր ձևաչափ: Մայիսի 25-ին Հայաստանում շենքերի և շինությունների տանիքների և արտաքին այլ տարրերի միասնական ոճ սահմանելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական է տվել: «Քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտում զարգացումները, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման ժամանակակից մոդելները ենթադրում են միասնական ոճ և մոտեցում` հատկապես շենքերի տանիքների մասով (ձև, նյութ, գույն և այլն), սակայն նման միասնական պահանջներ այսօր նախատեսված չեն», - ասել է վարչապետը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |